Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խմբային փուլի ավարտից հետո հայտարարված երկօրյա հանգստից հետո պայքարի մեջ մնացած 16 ազգային հավաքականները վերսկսել են հանդիպումները 1/8 եզրափակչում:
Երեկ առաջինը միմյանց դեմ ելան Ուելսն ու Դանիան, որում հյուրի կարգավիճակում հանդես եկած դանիացիները չորս անպատասխան գնդակ անցկացրին մրցակցի դարպասը եւ վստահ անցան քառորդ եզրափակիչ:
Համառ պայքարում է անցել Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կայացած «փլեյ-օֆֆ»-ի Իտալիա-Ավստրիա խաղը: Չեմպիոնի հավակնորդներից մեկը համարվող Իտալիան հիմնական ժամանակի 90 րոպեներին չկարողացավ դարպասի գրավում արձանագրել: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Եվ միայն այնտեղ Ռոբերտո Մանչինիի սաները կարողացան երկու գոլ խփել մրցակցի դարպասը, որին ավստրիացիները պատասխանեցին մեկով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ