Երեկ մեկնարկել է արագ շախմատի Goldmoney Asian Rapid առցանց մրցաշարը, որին մասնակցում են 16 ուժեղագույն գրոսմայստերներ: Նրանց թվում են Լեւոն Արոնյանը, որն առայժմ հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը:
Առաջին փուլում գրոսմայստերները շրջանային մրցակարգով որոշում են ութ լավագույններին, որոնք այնուհետեւ նոկաուտ համակարգով ի հայտ կբերեն հաղթողին:
Երեկ խաղացված հինգ տուրից հետո հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը Դին Լիժենի, Մագնուս Կարլսենի, Վլադիսլավ Արտեմյեւի եւ Դանիիլ Դուբովի հետ միասին 3,5-ական միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ