Լրահոս
Օրվա լրահոսը

Հետպատերազմյան փուլում Ադրբեջանը հասցրել է թարմացնել կամ նոր պայմանագրեր կնքել. Հայաստանը մեկնարկային առումով արդեն 7-8 ամիս հետ է մնացել. Տիգրան Աբրահամյան

Հունիս 26,2021 23:30

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի նախագահն այսօր հայտարարել է, որ ավելացնելու է զինված ուժերի թվաքանակը, իսկ բանակը նոր սպառազինությամբ է համալրելու։

Հետպատերազմյան փուլում Ադրբեջանն արդեն հասցրել է թարմացնել կամ նոր պայմանագրեր կնքել մի շարք պետությունների հետ, որոնց հետ ավանդական ռազմատեխնիկական համագործակցության մեջ է։

Ադրբեջանը պատերազմից հետո առաջին հերթին փորձում է լրացնել, վերականգնել զինամթերքի պահեստները, համալրել զինտեխնիկայի պարկը, ինտենսիվ բնույթ հաղորդել ռազմարդյունաբերությանը։
Մեծ ծավալի աշխատանք է տարվում Հայաստանի ու Արցախի սահմանագծին անհրաժեշտ պաշտպանական կառույցների ապահովման գործում։

Հայաստանը մեկնարկային առումով արդեն 7-8 ամիս հետ է մնացել։ Ազգային անվտանգության ռազմավարությունը փոփոխության չի ենթարկվել, ԶՈՒ բարեփոխումների փաթեթը շարունակում է մնալ թղթի վրա, որն ի դեպ, եթե նույնիսկ կա, ապա դրա մասին քչերը գիտեն։

Ադրբեջանի այս նախապատրաստությունը, զինված ուժերին ուղղվող միջոցներն առաջին հերթին նպատակ ունեն անընդհատ շանտաժի, սպառնալիքի տակ պահել Հայաստանին՝ տարբեր հարցերով տարվող բանակցություններում հանդես գալ ուժեղ դիրքերից։

Դեռ չեմ խոսում այն մասին, որ ուժի կիրառման սպառնալիքը շարունակում է մնալ թուրք-ադրբեջանական օրակարգում, որի հավանականությունն առաջիկա տարիներին, տարբեր իրավիճակներով պայմանավորված, աճի ռիսկեր է պարունակում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930