Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների. «Հայաստան» դաշինք

Հունիս 26,2021 19:39

Չսպասելով 2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրության արդյունքների պաշտոնական հաստատմանը, հատկապես, երբ դրանք վիճարկվում են, ՀՀ ժամանակավոր ռեժիմով աշխատող գործադիր իշխանությունն ու նրան հնազանդ կամակատարներն ավելի սանձարձակ են դարձել:

Բազմաթիվ առերևույթ հանցագործություններ կատարած վարչախումբը, պետական մակարդակով անցել է քաղաքական հայացքներով պայմանավորված բացահայտ ահաբեկման և բռնաճնշումների:

«Իրավունքի և օրենքի դիկտատուրայի» մասին խոսող վարչախումբը, ոտնահարելով մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները, թիրախավորել է հայրենիքը կործանման տանող իշխանության հայացքները չկիսող բազմաթիվ համայնքների ղեկավարների, ավագանու անդամների, հանրային ծառայողների, տնտեսական, մշակութային, գիտական, կրթական, առողջապահական գործունեություն իրականացնող անձանց: Աշխատանքից ազատելու, վերջիններիս ազատ գործելու այլ իրավունքները սահմանափակելու ապօրինի գործողությունները համակարգված և զանգվածային բնույթ են կրում:

«Հայաստան» դաշինքը հանդես է գալիս օրինականության և իրենց արժանապատվությունը հարգող անձանց աջակցության դիրքերից՝ նրանց բոլորին համարելով դաշինքի անդամ, համակիր կամ բնական դաշնակից:

Ելնելով վերոգրյալից՝

1․ Պահանջում ենք ՀՀ գործադիր իշխանությունից անհապաղ դադարեցնել քաղաքական հայացքներով պայմանավորված հալածանքներն ու ․ բռնությունները, հակառակ դեպքում, առանց այն էլ ծանրագույն վիճակում գտնվող և գոյութենական մարտահրավերներ հաղթահարող Հայաստանի Հանրապետությունում իրավիճակի հետագա սրացման ողջ պատասխանատվությունը կրում է ներկա վարչախումբը:

2․ Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից, քննչական մարմիններից, ոստիկանությունից և ազգային անվտանգության ծառայությունից՝ կանխել քաղաքական իշխանությունների ցուցաբերած հանցավոր վարքագիծը, բացահայտել ու պատժել քաղաքական հայացքների հիմքով իրենց լիազորությունները չարաշահող պաշտոնյաններին:

3․ Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը, հրավիրում ենք միջազգային կազմակերպությունների ուշադրությունը՝ Հայաստանի գործող իշխանությունների կողմից՝ մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ոլորտում երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների անթաքույց ոտնահարման փաստերի վրա:

Ժողովրդագրական ճգնաժամ ապրող մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներին կոչ ենք անում չմտածել հայրենիքը լքելու մասին:

Զորավիգ ենք Ձեզ: Պատրաստ ենք ձեր հետ միասին դիմագրավել բոլոր փորձությունները, իրավական, քաղաքական, բարոյական և բոլոր ուղղություններով պաշտպանել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքները:
Մենք միասին կարող ենք երկրում ձևավորել պատասխանատու իշխանություն և կերտել ուժեղ Հայաստան:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԴԱՇԻՆՔ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Ռոբերտ Քոչարյանի դաշինքը խոսում է մարդու իրավունքների և բռնաճնշումների մասին: Կարո՞ղ եք ավելի զավեշտալի բան պատկերացնել:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930