Հունիսի 28-ին Գերմանիայում մեկնարկող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Հայաստանը մասնակցելու է ութ ըմբիշով:
Դորտմունդի մրցագորգում մեր երկրի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 61 կգ՝ Լեւիկ Միքայելյանը, 65 կգ՝ Տիգրան Ղազարյանը, 70 կգ՝ Նարեկ Հարությունյանը, 74 կգ՝ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ՝ Կնյազ Իբոյանը, 92 կգ՝ Սերգեյ Սարգսյանը եւ 125 կգ՝ Լյովա Գեւորգյանը:
Եվրոպայի առաջնությունը կավարտվի հուլիսի 4-ին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ