Պրոֆեսոր Արմեն Չարչյանի կալանավորման հարցով, հրճվանքի մեջ են Հայաստանի, իրենց առաջադեմ, եվրոպական արժեքներ կրող համարող, այսպես կոչված քաղ․ հասարակության ներկայացուցիչները։
Որո՞նք են նրանց փաստարկները․ ընտրակեղծարարը պետք է պատժվի, բա էդ որ բժիշկները ցույցեր են անում, էդ ինչո՞ւ Վահե Ավետյանի համար չէին անում, բա Հաց բերո՞ղը։ Սրանք են դրանց հիմնական փաստարկները։ Այժմ ուզում եմ այդ «առաջադեմներին» պատասխանել, ինչպես նաև հարցեր ուղղել նրանց, իհարկե առանց պատասխանի ակնկալիքի։
1․ Ընդունենք, որ Արմեն Չարչյանի գործում կա հանցակազմ։ Դուք ձեզ դնելով եվրոպական արժեքների ջատագով, մոռացե՞լ եք արդյոք, որ նույն ՄԻԵԴ-ի պահանջով, նույնիսկ ծանր հանցագործությունների կասկածի դեպքում չի կարելի կալանք կիրառել։ Ուստի՞, ձեր կարծիքով Արմեն Չարչյանի ենթադրյալ հանցագործությունը առավել քան ծանր հանցագործությո՞ւն է և արդյո՞ք, այս դեպքում թքած եվրոպաների վրա։ Հաաա, մոռացել էի, քանի որ ձեզ համար ժողովրդավարությունն ավել բարձր արժեք է, քան ձեր հայրենիքը, ուստի ընտրակեղծարարին պետք է նույնիսկ մահապատժի ենթարկել։
Լավ, բա նույն եվրոպական արժեքներից ելնելով, ո՞ւր մնաց անմեղության կանխավարկածը։ Թե՞, տվյալ դեպքում դուք անվերապահորեն հավատում եք հարազատ իրավապահ մարմիններին և համաձայն եք հաշվեհարդարի։ Հարգելիներս, եթե ձեզ համար ընտրակեղծիքներն աշխարհի ամենածանր հանցագործությունն է, ապա ինչպե՞ս էր որ ծափերով ընդունեցիք ընտրակեղծիքների ռահվիրա Գագիկ Ջհանգիրյանի ԲԴԽ անդամ դառնալը։ Կամ, ինչու ծպտուն չհանեցիք Լենդրոշ Գաբրիելյանի (քամի շարժող) սպառնալիքների ու ուղղորդումների մասին։
Կարդացեք նաև
2. Հիշում եք ռազմական բժիշկ Վահե Ավետյանի ողբերգական մահը։ Ինքս անձամբ մասնակցել եմ բողոքի հավաքներին։ Եթե հիշողությունս չի դավաճանում , այդ դեպքով մի քանիսը դատապարտվեցին 14 տարվա ազատազրկման։
3. Ինչ վերաբերում է Հաց Բերողի մահվանը։ Այո՛, այն կարծում եմ եղել էր ՔԿՀ ղեկավարության անփութության հետևանքով, քանի որ ՔԿՀ բժիշկները պատշաճ մասնագիտական որակավորում չունեն, իսկ քաղաքացիական հիվանդանոց ուշացումով են տարել։ Իսկ ո՞վ ասաց, թե բոլոր բժիշկները լավ մասնագետներ են։ Իսկ ինչո՞ւ մոռացաք, ձեր պաշտելի իշխանության զոհ լրագրող, քաղբանտարկյալ Մհեր Եղիազարյանի եղերական մահը և չբարձրացրեցիք լրագրողների համերաշխության ակցիայի բացակայությունը։ Հաաա, Մհեր Եղիազարյանին հասնում էր, նա դեմ էր ձեր պաշտելի իշխանությանը։
Իրականում դուք չունեք սկզբունքներ։ Դուք ոչ միայն համաձայն եք եղել, այլև աջակցել եք Արցախը հանձնելուն։ Դուք պատրաստ եք նաև աջակցել և համաձայնվել Սյունիքի հանձմանը։ Դուք հայրենիք չունեք։ Դուք առաջնորդվում եք թշնամու պատվերով, քողարկվելով եվրոպական արժեքների շղարշի տակ և ձեր հայրենիքը փողն է։
Հ․Գ․ Իսկ ձեր անուննե՞րը։ Հաջորդ անգամ, հավանաբար ձեր անուններն էլ կնշեմ, բայց իրականում դուք անուն չունեք, դուք գորշ զանգված եք և խոսում եք ձեզ հանձնարարված ծածկաթղթերով։
Ավետիք ԻՇԽԱՆՅԱՆ
Իսկ դուք ունե՞ք սկզբունք, մեկ էլ սկզբունք ունի Վազգեն Մանուկյանը:
Արդեն տպավորություն է ստեղծվում, որ Armen-ի հիմնական զբաղմունքը Առավոտ-ի կայքում իշխանության հասցեին գրվող ցանկացած քննադատական հոդվածին չագուչային ոճով հակադարձող մեկնաբանություններ գրելն է։ Ինչքան հետաքրքիր հոդված լինի Armen-ի մեկնաբանությունը կա, նախկինների պախարակման, ներկաների գովերգման և այսպես որ շարունակվի, լավ ապագա կլինի քարոզչությամբ։ Եղբայր, եթե Առավոտ-ում նոր ՊՈԱԿ ես փորձում բացես, ապա նույն ձայնասկավառակներդ անընդհատ մի պտտի, հոգնում ենք ժեխային երաժշտությունից։ Ափսոս, քեզ չեն սովորեցրել, որ քեզնից տարիքով մեծերի մասին չպոռոտախոսես, մանավանդ այն մարդկանց մասին, որոնք քեզնից 1000 անգամ շատ հանրությանը հայտնի մարդիկ են և 1000 անգամ քեզնից շատ օգուտ են տվել մեր երկրին։
է Առավոտ- ի կայք