Լրահոս
Օրվա լրահոսը

Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է

Հունիս 26,2021 15:38

1987 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովը հունիսի 26-ը հռչակել է Թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օր։

Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի նպատակով ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն ընդունել է երեք կոնվենցիա: Հայաստանի Հանրապետությունը, 1993 թվականին անդամակցելով ՄԱԿ-ին, վավերացրել է այդ կոնվենցիաները։

Այս տարվա կարգախոսն է. «Պատմիր թմրամիջոցների վնասների մասին փաստեր և փրկիր կյանքեր»:

Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների չարաշահման և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությամբ մատնանշվել են թմրամիջոցների չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները: Ռազմավարության դրույթներն իրականացնող միջոցառումներում ընդգրկված են գրեթե բոլոր գերատեսչությունները, այդ թվում նաև առողջապահության նախարարությունը։

2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ թմրամիջոցների գործածմամբ պայմանավորված հաշվառված անձանց թիվը Հայաստանի Հանրապետությունում կազմում է 7392, այդ թվում 2769 անձ հաշվառված է ափիոնատիպ նյութերի գործածման հետևանքով, 4615 անձ՝ կանաբինոիդային թմրամիջոցների գործածման հետևանքով և 8 անձ՝ կոկաինի գործածման հետևանքով։

Առողջապահության նախարարությունը, քաջ գիտակցելով թմրամիջոցների չարաշահումից առաջացող վտանգները, քայլ առ քայլ բարելավում և հզորացնում է ինչպես բնակչության շրջանում կանխարգելման աշխատանքները, այնպես էլ կախվածություններ ունեցող անձանց տրամադրվող բուժման ծառայությունները։

Հավատարիմ մնալով իր առաքելությանը և որդեգրած սկզբունքներին՝ ՀՀ առողջապահության նախարարությունն իրականացնում է շարունակական բարեփոխումներ նաև թմրաբանական ծառայության ոլորտում՝ այն միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու և ծառայության որակն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

2020 և 2021 թվականների ընթացքում նախարարության աջակցությամբ իրականացվել են նաև մասնագիտացված կենտրոնի՝ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հիմնանորոգման աննախադեպ ծավալի աշխատանքներ։

Ամբողջությամբ հիմնանորոգվել է գլխավոր մասնաշենքի արտաքին և ներքին ջրահեռացման և ջրամատակարարման համակարգը, հիմնանորոգվել և լավագույն կերպով կահավորվել են բաժանմունքները։

Հաշվի առնելով թմրամիջոցների հիմնախնդրի կարևորությունը՝ Առողջապահության նախարարությունը սերտորեն համագործակցում է նաև ոլորտի հետ առնչվող միջազգային կազմակերպությունների՝ ՄԱԿ-ի թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Թմրամիջոցների և կախվածությունների մոնիթորինգի եվրոպական կենտրոնի և այլ հեղինակավոր կազմակերպությունների հետ։

Նշենք, որ Հայաստանում ՀՀ քաղաքացիներին տրամադրվող թմրաբանական բուժումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին զերծ մնալ թմրամիջոցներից՝ հաշվի առնելով, որ դրանց գործածման անգամ մեկ փորձը կարող է դառնալ ճակատագրական և անդառնալի վնաս հասցնել առողջությանը։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930