Երևան-Արմավիր ավտոճանապարհը առավոտյան 10-ից մասամբ փակել են Արմավիրի մարզի շուրջ 13 գյուղի բնակիչներ` իրենց բողոքի ձայնն այդպես հայտնելով ոռոգման ջուր չլինելու խնդրի վերաբերյալ:
«Ա1+»-ին ակցիայի մասնակիցները հայտնեցին, որ այս տարի երկու անգամ միայն ցորենի արտերն են կարողացել ջրել, հիմա մնացած բերքը ջրելու համար ընդհանրապես ջուր չեն ստանում, իսկ հատկապես նման շոգ եղանակին լոլիկը, վարունգն ու մնացած մթերքները չորանում ու փտում են:
«Կարող է հիմա խաբեն, ասեն` ջուրը տվեցինք, մարդիկ գնան, տեսնեն ջուրը կա, հանդատրվեն, հենց գնացին, մեկ ժամ հետո էլի ջուրը անջատեն», – նշեց մասնակիցներից մեկը:
Գյուղացիներն ասում են` ամեն տարի նույն պատմությունն է, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն էլ եկել, խոստացել է` ոռոգման ջրի խնդիր չեն ունենա, սակայն նրա հեռանալուց հետո ընդհանրապես կտրել են ջուրը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Ցորենի արտ ։ Արտն ու այգին տարբերել է պետք։