Հունիսի 25-ին, ժամը 22.00-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղում վրաերթի է ենթարկել 55-ամյա Անահիտ Զախարյանին, որը մահացել է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ