Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե սիրում ես քո Հայրենիքը, մերժիր հանցավոր պարտվողականության գնով քո վզին փաթաթվող խաղաղության խաբկանքը»․ Սենոր Հասրաթյան

Հունիս 26,2021 13:22

Արցախի պաշտպանության բանակի մամուլի նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը

«Հակառակ հայկական կողմի նվաստացուցիչ պարտվողականության, պաշտոնական Բաքուն հաղթողի դիրքերից ամեն ինչ անում է դեպքերի հետագա զարգացումն ուղղորդել դեպի մեր պետականության վերջնական ոչնչացում:

Թե որքանով են այս ամենի լրջությունը գիտակցում վերջին (կեղծված, թե չկեղծված դա արդեն էական չէ) ընտրություններում պատերազմում պարտված իշխանության օգտին քվեարկած քաղաքացիները, դժվար է ասել, բայց որ նրանց առաջնորդող քաղաքական ուժը և, մասնավորապես, «գերբնական հնարավորություններով» օժտված մուրճի սեփականատերն իր անհեռատես և միայն հուսահատություն սերմանող ապիկար քաղաքականությամբ նպաստում է հայակործան այդ ծրագրի իրականացմանը, միանշանակ է:

Շատերի մոտ, երևի հարց առաջանա, իսկ ո՞րն է ստեղծված ծանրագույն իրավիճակից դուրս գալու ելքը… Պատասխանը շատ պարզ է ու հասարակ. եթե սիրում ես քո երեխային, ընտանիքը, բարեկամին, հարևանին, ծննդավայրը և, վերջապես, այդ ամենն ամբողջացնող Հայրենիքը, ուրեմն որքան հնարավոր է, շուտ մերժիր հանցավոր պարտվողականության գնով քո վզին փաթաթվող խաղաղության խաբկանքը և, սեփական ուժերիդ անսալով՝ գնա փրկելու այն, ինչ դեռևս հնարավոր է փրկել:

Իսկ դա ամենևին չի նշանակում միայն պատերազմել (պատերազմը բոլորն են ատում, այդ թվում՝ նաև ես, բայց եթե դա քեզ պարտադրում են, ստիպված ես ընդունել և ամեն գնով հաղթել), այլ առաջին հերթին ենթադրում է խաբված չլինելու համար գործել մտածելով…

Մի հատկություն, որն, ինչպես այսօր իշխող ուժի մոտ, այնպես էլ, ցավոք, նրան սատարած և սատարող քաղաքացիների շրջանում ի սպառ բացակայում է…»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    ՀՀ-ի ոչ ղարաբաղցի ղեկավար չե՞ք պատկերացնում:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930