Վրաստանը պատրաստ է ևս մեկ անգամ իրականացնել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր՝ գերիների վերադարձ կազմակերպելու հարցում: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
«Ցանկանում եմ վերահաստատել լիարժեք պատրաստակամությունը շարունակել միջնորդի դերն այդ գործընթացում»,- ասել է նա:
Ղարիբաշվիլին նշել է, որ դա աննախադեպ դեր էր իր երկրի համար և շնորհակալություն է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներին վստահության համար: Վրաստանի վարչապետը նաև ասել է, որ իր այդպիսի դերակատարության մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել մայիսին Բաքու և Երևան կատարած այցերի ընթացքում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ