Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իշխանությունը փորձում է ճնշել Վարդազարյանին՝ ստիպելով հրաժարական տալ․ «Հրապարակ»

Հունիս 26,2021 11:00

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 3 նոր վարույթ է հարուցել, այս անգամ՝ ԲԴԽ անդամների նկատմամբ․ կարգապահական վարույթ է հարուցվել Անի Մխիթարյանի, Վիգեն Քոչարյանի եւ Ռուբեն Վարդազարյանի (ԲԴԽ նախագահի լիազորությունները ժամանակավոր կասեցված են) դեմ։

Ըստ տեղեկությունների՝ Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ հարուցվել է նույն հիմքով, ինչով այժմ քրեական գործ է հարուցված, եւ որի շրջանակներում հարցաքննվել է Վարդազարյանի կինը։ Այս ձեւով իշխանությունը փորձում է ճնշել Վարդազարյանին՝ ստիպելով հրաժարական տալ։ Ռուբեն Վարդազարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր կարգապահականի վերաբերյալ ԲԴԽ-ում վերջին նիստը հետաձգվել է․ «Նյութերին ծանոթանալու համար է հետաձգվել, ես ներկա չեմ եղել»։

Ասաց, որ չի կարող ներկայացնել վարույթի հիմքը․ «Մի քանի էջանոց փաստաթուղթ է, համառոտ էլ հնարավոր չէ բացատրել, հիմա հեչ դրա ժամանակը չէ, դա լուրջ իրավաբանություն է, ես դրա ժամանակը չունեմ»։

Ընդգծեց՝ սա ճնշում է իր նկատմամբ, սակայն ինքը հրաժարական չի ներկայացնելու։

Անննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել