Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքագետ․ «Իրականում նա ընդհանուր ընտրողների ընդամենը 26 տոկոսի անունից է «պողպատե մանդատ» ստացել». «Փաստ»

Հունիս 26,2021 10:17

Հայաստանում հետընտրական որոշակի զարգացումներ են տեղի ունենում: Խոսքը հատկապես որոշ համայնքապետերի նկատմամբ թե՛ մամուլում տարածվող, թե՛ հենց իրենց կողմից բարձրաձայնվող ճնշումների մասին է: Որոշ իրավական գործընթացներ ևս կան, որոնք քաղաքական հետապնդում որակում են ստացել: Քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ զրույցում անդրադարձել ենք այդ ճնշումներին, խոսել նաև հետընտրական փուլի մի շարք այլ հարցերի մասին:

«Նիկոլ Փաշինյանը երեք տարվա մեջ իր թիմով չհասկացավ, որ իշխանություն է: Միշտ հանդես էր գալիս ընդդիմադիր դիրքերից, և բացառություն չէր նաև այս քարոզարշավը: Իր ընտրազանգվածի մեծ մասն իրեն հենց ընդդիմադիր էլ ընկալում է: Իր երկրպագուների մոտ այն պատկերացումն է, թե Փաշինյանին չեն թողնում, որ աշխատի: Սա տգիտության նշան է: Նորմալ մարդու մոտ չի կարող այդ տեսակետն ամրապնդվել զուտ այն պատճառով, որ իշխանությանն ինչ-որ մեկը չի կարող խանգարել աշխատելու տեսանկյունից: Իհարկե, եթե անգամ խանգարում են՝ դա առնվազն երկու բան է ապացուցում. կա՛մ իշխանությունն իր տեղում չէ, կա՛մ զբաղված է դեմագոգիայով ու կեղծ թեզեր առաջ տանելով է բացատրում իր անգործությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանը լավ գիտի, որ 53 տոկոս ձայն չի ստացել: «Սա Նիկոլի «պյուռոսյան» հաղթանակն է: Համոզված եմ՝ ընտրությունները կեղծված են: Միայն այն կադրերը, որտեղ զինվորներն արդեն պատրաստի քվեաթերթիկներով մոտենում են քվեատուփին, բավական են, որ պատկերացնենք, թե մասնավորապես բանակում ընտրություններն ինչպիսի մակարդակով են կազմակերպվել: Պատահական չէ, որ, օրինակ՝ Սյունիքի մարզում Նիկոլի ստացած ձայները պայմանավորված էին զինվորականների քվեարկությամբ: Երկրորդ ցուցիչը բազմաթիվ տեղամասերում տեղի ունեցած վերահաշվարկների արդյունքներն են, երբ, օրինակ՝ «Հայաստան» դաշինքը ստանում է 49 ձայն, բայց 0 է գրվում: Ինչպես ենթադրում էի, այդ ամենը որպես վրիպում ներկայացրեցին՝ ասելով, թե, իբրև, վերջին թվերը չեն նշվել: Վերջին թվերը ոչ թե չեն նշվել, այլ միտումնավոր չեն գրանցվել: Մեծ հաշվով՝ իշխանության վերարտադրման համար օգտագործվեց ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը, թեպետ պարզվեց, որ Փաշինյանը քսան տոկոս պակաս ձայն է ստացել, քան երեք տարի առաջ: Նիկոլ Փաշինյանն այս քարոզարշավի ընթացքում մուրճը ձեռքն առած պտտվում էր, «պողպատե մանդատ» էր ստանում, իբրև թե, հասարակության կողմից»,-ասաց նա՝ շեշտելով, որ ընտրությունների չեն մասնակցել գրանցված ընտրողների 50,59%-ը, իսկ ընտրության մասնակցածների ընդամենը 53 տոկոսն է իրեն ձայն տվել:

«Իրականում նա ընդհանուր ընտրողների ընդամենը 26 տոկոսի անունից է «պողպատե մանդատ» ստացել: Նա ընդամենը սահմանային տոկոսներով է անցել, իսկ «պողպատն» օգտագործելն ուղղակի աղետալի հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ի համար: Ես հիշում եմ, թե Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության գալուց հետո ինչ իրավիճակ ստեղծվեց ՀՀ-ում, երբ կուսակցական պատկանելիության համար տասնյակ հազարավոր պետական պրոֆեսիոնալ ծառայողներ հայտնվեցին փողոցներում, իսկ պաշտոններ ստանձնեցին անկիրթ, փողոցից եկած, այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանի կողքին կանգնած հեղափոխականները, որոնց գործունեության հետևանքն ուղղակի աղետալի եղավ ՀՀ-ի համար: Հիմա նույնն է: Ընտրություններից հետո, օրինակ՝ Օձունի համայնքապետը հայտարարեց Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու մասին, իսկ մարզպետ կոչեցյալը հայտարարեց, թե նման բան չկա: Նմանատիպ դեպքերի մասին այլ տեղեկություններ ևս կան: Մեծ հաշվով՝ ապրում ենք «նիկոլական բեսպրեդելային» Հայաստանում, որտեղ քաղաքական հակառակորդների նկատմամբ արդեն ֆիզիկական ուժի կիրառումը նորմալ երևույթ է դիտարկվում: Ու սա արվում է 21-րդ դարում, մի երկրում, որը փորձում են համեմատել «եվրոպական քաղաքակիրթ երկրների» հետ»,- ասաց Համբարյանը՝ նշելով, որ պետք է սպասել նաև հետագա գործընթացների:

 

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Armen says:

    Քաղաքագետ՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞՞

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930