Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցած ընտրություններով Արցախը զոհաբերվեց լավ կյանքի հեռանկարին․ «168 ժամ»

Հունիս 26,2021 09:55

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Արցախի հարցը գործնականում դուրս դրվեց հայկական քաղաքական օրակարգից։

Ընտրողների ընդհանուր թվի 25 տոկոսից մի քիչ ավելի ձայներով իր իշխանությունը պահպանեց Արցախի 75 տոկոսը հանձնած քաղաքական ուժը, որը, միևնույն ժամանակ, պատրաստ է ոչ միայն Արցախի մնացած մասի, այլ նաև Հայաստանի տարածքի հետ կապված ցանկացած զիջման՝ տնտեսական հեռանկարների, թվացյալ ավելի բարեկեցիկ կյանքի հնարավորության դիմաց։ Անցած ընտրություններով Արցախը զոհաբերվեց լավ կյանքի հեռանկարին, որը, չնայած խիստ մշուշոտ է, այդուհանդերձ ավելի գրավիչ է հասարակության համար, քան Արցախի հարցը, ինչը պահանջում է զրկանքներ։ Ուստի նոր ձևավորված ստատուս-քվոյի շրջանակներում ընդդիմադիր գործունեությամբ զբաղվող, առաջին հերթին, խորհրդարանական, բայց ոչ միայն խորհրդարանական ուժերի խնդիրը պետք է լինի՝ Արցախի հարցը վերադարձնել քաղաքական օրակարգ։

Դա չափազանց բարդ խնդիր է լինելու, քանի որ ցանկացած նման փորձի իշխանությունը քարոզչական և ոչ միայն քարոզչական միջոցներով հակադրելու է «լավ կյանքը» և Արցախի հարցի որևէ հիշատակում ներկայացնելու է՝ որպես լավ կյանքի դեմ ուղղված ոտնձգություն։

Որքան էլ ցավալի, այդուհանդերձ իրողություն է, որ Արցախի հարցն այլևս պոպուլյար չի լինելու հայ հասարակության շրջանում։ Պոպուլիզմը, ի թիվս այլ արժեքների, խժռեց նաև Արցախը և առաջիկայում շարունակելու է այն՝ սկզբում քաղաքական օրակարգից, ապա նաև՝ մարդկանց մտքերից ու հոգիներից հանելու համար։

 

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930