Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրցաձորի համայնքապետ․ «Իշխանությունների հրաժարականը պահանջել եմ ու պահանջելու եմ, նման իշխանություն Հայաստանը չպետք է ունենա»․ «168 ժամ»

Հունիս 26,2021 09:30

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո, իշխանության շատ ներկայացուցիչներ սկսեցին բացահայտ հայտարարել, որ այն համայնքապետերը, որոնք ընտրությունների ժամանակ, այսպես ասած, իրենց համար չեն աշխատել, պետք է հրաժեշտ տան իրենց պաշտոններին։

Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանն այն համայնքապետերից մեկն էր, որին 2018-ի հեղափոխությունից հետո պարտադրեցին հրաժարականի դիմում գրել, նրա նկատմամբ հարուցվեցին նաև քրեական գործեր, սակայն հրաժարականից հետո անցկացված համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում Անդրեասյանը վերընտրվեց ու մնաց իր սկզբունքներին հավատարիմ:

Ռաֆիկ Անդրեասյանն ասաց, որ որևէ մտադրություն չունի հրաժարական ներկայացնելու։

«Ես շարունակելու եմ աշխատել, այդ որ ասում են, թե պողպատյա մանդատով են աշխատելու, ինձ մոտ էլ պողպատ կա։ Իշխանություններն ինչպե՞ս կարող են ինձ համար խնդիրներ ստեղծել, պարզապես ինչ ծրագիր գրում ենք, նրանք մերժում են, է հա, թող մերժեն, մենք էլ մեր ուժերով կանենք։ Ես իշխանությունների հրաժարականը պահանջել եմ մեկ պատճառով, որ պարտված իշխանությունն իրավունք չունի կառավարելու երկիրը։ Իմ տեսակետը չեմ փոխել, իշխանությունների հրաժարականը պահանջել եմ ու պահանջելու եմ, նման իշխանություն Հայաստանը չպետք է ունենա»,- եզրափակեց Ռաֆիկ Անդրեասյանը։

Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930