Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը բավարարել է ՔՊ-ի հայցն ու չեղարկել ԿԸՀ-ի՝ Փաշինյանին նախազգուշացնելու որոշումը

Հունիս 25,2021 19:33

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսին դատի էր տվել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով  անվավեր ճանաչել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 19.06.2021թ․-ի 160-Ա որոշումը, որով ԿԸՀ-ն բավարարել էր «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումը եւ նախազգուշացում կիրառել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

Ըստ «Պատիվ ունեմ»-ի  դիմումի՝ հունիսի 19-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններին նախորդած լռության օրը, Նիկոլ Փաշինյանի «ֆեյսբուքյան» ուղիղ եթերով ընտրական գործընթացի մասին խոսելը քարոզչության կարգի խախտում է։ Այսօր վարչական դատարանը բավարարել է ՔՊ-ի հայցն ընդդեմ ԿԸՀ-ի։ «Վարչական դատարանը բավարարել է մեր բողոքը եւ չեղարկել ԿԸՀ-ի՝ նախազգուշացման մասին որոշումը»,-Aravot.am-ին փոխանցեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930