Հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱՀ Աժ սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Արամ Գրիգորյանը:
Նիստի օրակարգում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկումն էր: Նախագծում փոփոխությունների և լրացումների կատարման հիմնական նպատակը կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների պատճառով քաղաքացիների խաթարված կենսաթոշակային ապահովության իրավունքների վերականգնումն է:
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի տեղակալ Վահրամ Առաքելյանի ներկայացրած օրինագծով առաջարկվում է.
-մինչև 2021թ. հոկտեմբերի 1-ը սահմանել անցումային ժամանակաշրջան, որի ընթացքում դիմելու և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում անձին կնշանակվի ու կվճարվի կենսաթոշակի իրավունքը ծագելու պահից հաշվարկված կենսաթոշակի գումարները և կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստը,
Կարդացեք նաև
– հանել սահմանված աշխատանքային ստաժի առկայության դեպքում ծնողներից (որդեգրողներից, խնամակալներից) մեկի աշխատանքային ստաժում հաշվառվող՝ մինչև 18 տարեկան երեխային խնամելու ժամանակահատվածի 10 տարվա սահմանափակումը:
Հաջորդիվ զեկուցողը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հարցերին: Քվեարկության արդյունքում ««Պետական կենսաթոշակների մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը արժանացել է հանձնաժողովի միաձայն հավանությանը և դրական եզրակացությամբ այն կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին