Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվի դատարանում ընթերցել են հայ ռազմագերիների մեղադրական եզրակացությունը

Հունիս 25,2021 16:28

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է 14 հայ ռազմագերիների դատավարությունը, որի շրջանակում այսօր ընթերցվել է մեղադրական եզրակացությունը:

Դրանից հետո ռազմագերիներից Վոլոդյա Հակոբյանը խնդրել է դատավորին իրենց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել:

Համաձայն մեղադրական եզրակացության՝ մեղադրյալները անօրինական ճանապարհով ձեռք են բերել հրազեն, զինամթերք, պայթուցիկ սարքեր և նյութեր, ստեղծել են օրենքով չնախատեսված զինված խմբավորումներ: Նրանք 2020թ. նոյեմբերի 26-27-ին անօրինական կերպով հատել են Ադրբեջանի պետական սահմանը կազմակերպված խմբի տեսքով և զբաղեցրել են Հադրութի անտառային հատվածի մարտական դիրքեր: Մինչև դեկտեմբերի 13-ը, ըստ մեղադրական եզրակացության, նրանք այդ տարածքում իրականացրել են սադրիչ-ահաբեկչական գործողություններ:

Խմբի անդամները մեղադրվում են ահաբեկչության, անօրինական ճանապարհով զենք և պայթուցիկ նյութեր ձեռք բերելու և պահելու, անօրինական զինված խմբավորում ստեղծելու և դրան անդամակցելու, պետական սահմանը անօրինական հատելու հոդվածներով:

Եթե այդ մեղադրանքները հաստատվեն, հայ ռազմագերիներին սպասվում է 14-20 տարվա կամ ցմահ ազատազրկում:

Ըստ Trend-ի հրապարակման՝ հայ ռազմագերիները մասամբ իրենց մեղավոր են ճանաչել:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930