Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը գրառում է կատարել Facebook-ի իր էջում՝ նշելով, որ հայ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքն Ադրբեջանում միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է:
«Լեռնային Ղարաբաղում պատերազմից հետո Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումներն անթույլատրելի են: Ռազմագերիների հետապնդումը միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է և Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների և միջազգային իրավունքի կոպիտ անտեսման հետագա վկայություն… Մենք չպետք է թույլ տանք, որ Ադրբեջանը անպատիժ խախտի մարդու իրավունքները և ոտնահարի միջազգային նորմերը»,- գրել է Շիֆը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ