Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շիրակի մարզպետը՝ Սամվել Բալասանյանի չեզոք դիրքորոշման ու մի քանի համայնքապետերի հրաժարականը պահանջել-չպահանջելու մասին

Հունիս 25,2021 15:11

Aravot.am-ը Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանից հետաքրքրվեց, թե քաղաքական օրակարգում կա՞ արդյոք քաղաքական այլ հայացքներ ունեցող համայնքապետերի հրաժարականի պահանջ։

Նշենք, որ Շիրակի մարզում կան դաշնակցական համայնքապետեր, մասնավորապես Ախուրյան խոշորացված համայնքինը, Մարմաշեն խոշորացված համայնքինը։

«Հայաստան» դաշինքին սատարում էր նաև Շիրակի մարզի ամենահամարձակ համայնքապետերից մեկը՝ Ազատանի համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը, որը լինելով ՀՀԿ-ական, դեռևս նախորդ իշխանությունների ժամանակ համարձակորեն, առանց կաշկանդվելու, դեմերես քննադատում էր երկրի քաղաքական ղեկավարությանը, երբ զգում էր վտանգ է սպառնում պետական շահերին։

Շիրակի մարզպետ Հովհանննես Հարությունյանն ասաց․ «Ընդհանրապես համայնքապետերի հրաժարականի պահանջ կարող են ներկայացնել տվյալ համայնքի բնակիչները։

Ինչ վերաբերում է այն համայնքներին, որոնց ղեկավարները քաղաքականացված են և քաղաքական պրոցեսների մեջ կան, բնակիչների կողմից կա, այսպես ասած, պահանջ, որպեսզի իրենք այլևս չլինեն համայնքապետ: Իմ կարծիքով՝ շատ բարոյական կլինի նման համայնքապետերի կողմից ևս մեկ անգամ իրենց իշխանությունը լեգիտիմացնելու փորձ անել, ինչպես արեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տալով հրաժարական և գնալով նոր ընտրությունների»։

Մենք նաև հարցրեցինք, թե՞ կա հիմք Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից հրաժարական պահանջելու, երբ նա ի սկզբանե հայտարարել էր, որ չեզոք է մնալու արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ապաքաղաքական քաղաքապետ է և որևէ քաղաքական ուժի չի սատարելու։

«Ինչպես դուք էիք ձեր հրապարակման մեջ նշել, որ Գյումրու համայնքապետը քաղաքականապես ունեցել է չեզոք դիրք, նույն ձևի մենք էլ զգացել ենք, որ նա ունի չեզոք դիրք», -ասաց Շիրակի մարզպետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930