Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջ տվեք, արա, ժողովուրդն իրավունք չունի՞ ապրելու․ մանդատը կվերցնեն ու կտանեն ցնցումների»․ Վլադիմիր Առաքելյան

Հունիս 25,2021 15:03

«Տիգրան մեծ» աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ, ազատամարտիկ Վլադիմիր Առաքելյանը կարծում է, որ ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքները դրական են, ժողովուրդը կատարել է իր ընտրությունը․

-Պարոն Առաքելյան, ընդդիմադիրները, սակայն, ահազանգում են զանգվածային ընտրախախտումների ու իրենց ձայները պակասեցնելու մասին։

-Գիտեք, 30 տարի ծանոթ ենք այդ ամենին։ Պարտվող կողմը միշտ էլ չի ընդունում արդյունքները։ Ես էլ եմ ժամանակին ընդդիմադիր եղել։ Եղել է, որ մենք էլ չենք ընդունել, բայց այս դեպքում տեսա, որ ժողովուրդն իրականում մեծամասամբ ընտրեց այսօրվա վարչապետին։

-Ինչպիսի՞ պատկեր կունենա խորհրդարանը։

-Այդ ընդդիմադիրները՝ Ռոբերտը եւ Սերժը, իրենց չի հետաքրքրում Հայաստան աշխարհը, Հայաստանի զարգացումն ու ուժեղացումը։ Եթե ուզում էին Հայաստանը զարգանար, թող չթալանեին։ Իրենք Նիկոլին ուզում են գցեն, որ իրենք դառնան իրենց միլիոններն ու դղյակները պաշտպանող։ Երբեք չեն մտածել ՀՀ-ի մասին ու չեն էլ մտածի։ Եկել են իշխանությունը վերցնելու։ Տեսաք, թե փողոցներում մի քանի ամիս ինչեր էին անում, չստացվեց։ Հիմա էլ ուզում են մանդատները վերցնեն ու փողոց դուրս գան, Հայաստանը տանեն ցնցումների։ Վերջապես վերջ տվեք, արա, ժողովուրդն իրավունք չունի՞ ապրելու։ Ժողովրդին ուզում եք գժվեցնել, որ բռնեն ձեր հերն անիծե՞ն։

-Բայց նրանք այսօր խորհրդարանում երկրորդ եւ երրորդ ուժերն են փաստացի։ Մարդիկ ընտրեցին նրանց։

-Ազգի մեջ կան փողով ծախվածներ։ Ամեն ընտրություններում անպայման գումար են բաժանում։ Ռոբերտը միլիարդատեր էր, դառավ միլիոնատեր։ Այսինքն, այնքան գումար է ծախսել․․․անգամ քվեաթերթիկների վրա էին գրում, որ փողը վերցրել են, բայց իրեն չեն ընտրել։ Փող բաժանելը համատարած է եղել, այդքան մարդ բռնվեց փող բաժանելուց։ Զարմացած եմ, որ այդքան մարդ ընտրեց Ռոբերտին։

Եթե խելքները գլուխները հավաքեն, Հայաստանն ուժեղացնենք, մենք բոլորին կներենք։ Եթե շարունակեն այսպիսի վիճակը, եթե ներսից ՀՀ-ն տանեն ցնցումների, հայ ազգը չի ների իրենց։ Նույնն էլ «Պատիվ ունեմ»-ին է վերաբերում։ Նրանք պատիվ չունեն, ի՞նչ պատիվ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930