Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Հունիս 25,2021 15:15

‼️ Ուշադրություն ‼️
Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 25-28-ը հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն, Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39․․․+41 աստիճան։ Հունիսի 25-30-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Խորհուրդ է տրվում ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

🟧 Մայրաքաղաքում այսօր ցերեկը, հունիսի 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 29-ի և 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Երեկոյան ժամերին՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վ:

🟨 Մարզերում այսօր ցերեկը, հունիսի 26-ին և 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 28-30-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վ:

Արարատյան դաշտում և դրա նախալեռնային գոտում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ի և 30-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով։

🟨 Արցախում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930