Հայաստանի ազգային հավաքականի առաջատար լողորդ Արթուր Բարսեղյանը, որը ներկայումս Տոկիոյի օլիմպիական խաղերի «B» կարգի վարկանիշ ունի, այս օրերին Բուլղարիայում մասնակցում է միջազգային վարկանիշային մրցաշարի:
Արթուրն արդեն հանդես է եկել 100 մետր ազատ ոճ մրցաձեւում ու հիանալի արդյունք է արձանագրել եզրափակիչ լողահերթում: Ութ լավագույնների միջեւ պայքարում նա մրցատարածությունը հաղթահարել է 0.50,45 ժամանակում եւ նվաճել է ոսկե մեդալ:
Լողի հայկական դաշնությունից մեզ տեղեկացրին, որ Արթուր Բարսեղյանի այս հաղթանակը գնահատելի է նաեւ այն առումով, որ ըստ էության COVID-19-ի համավարակի պատճառով նա եւ մեր հավաքականի մյուս անդամները չէին մասնակցել միջազգային մրցումների:
Բուլղարիայում Արթուր Բարսեղյանը մասնակցելու է նաեւ 50 մետր ազատ ոճ, 50 մետր բաթերֆլյայ եւ 100 մետր բաթերֆլյայ մեկնարկներին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ