«Արցախի ժողովրդի դեմ Թուրքիայի սանձազերծած վերջին ագրեսիայից եւ եռակողմ հայտարարության ընդունումից հետո թյուրքական երկու պետությունն առնվազն շաբաթական կտրվածքով հայտարարում են, թե հակամարտությունն անցյալում է, եւ անհրաժեշտ է տարածաշրջանում ամրապնդել խաղաղությունն ու երկրների միջեւ սկսել համագործակցությունը: Սակայն, ինչպես միշտ, այս դեպքում էլ նրանց խոսքերը եւ գործերը լիովին հակասում են իրար: Հրադադարի հաստատումից ի վեր Թուրքիան եւ Ադրբեջանը 7 ամսում արդեն 7-րդ զորավարժությունն են իրականացնում Հայաստանի եւ Արցախի սահմանների մոտ: Վերջինն անցկացվեց Նախիջեւանում՝ հունիսի 21-23-ը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում