Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ վերջին շրջանում տարբեր երկրներից լսում են ապակայունացնող հայտարարություններ Լեռնային Ղարաբաղի շուրջ:
«Մենք պարբերաբար տարբեր երկրների տարբեր գործիչներից տարբեր ընթացքում լսում ենք ապակայունացնող բնույթի հայտարարություններ: Դրանք կոչված են մարդկանց մեջ վախ և վաղվա օրվա նկատմամբ մտավախություններ ներշնչելուն, նրանց հավատը ձեռք բերված պայմանավորվածությունների նկատմամբ խաթարելուն: Սադրիչ, նվաստացուցիչ, երբեմն անգամ կեղծ հայտարարություններ. ինչ ասես՝ չի եղել այս ընթացքում»,- ասել է Զախարովան՝ կողմերին կոչ անելով իրենց հռետորաբանությունը բխեցնել եռակողմ պայմանավորվածություններում սահմանված ընդհանուր նպատակից:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ