Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հերթական անգամ շեշտել է Ռուսաստանի «առանցքային» դերակատարությունն Արցախում արյունահեղության դադարեցման գործում:
Նախորդ տարվա վերջին Ռուսաստանը խաղաց առանց չափազանցության առանցքային դեր Լեռնային Ղարաբաղում արյունահեղության դադարեցման և ամբողջ Անդրկովկասում խաղաղ կյանքը վերականգման համար պայմաններ ստեղծելու գործում: Շարունակում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ օգնել կողմերին ամրապնդել փոխադարձ վստահությունը, իրականացնել մարդասիրական նախագծեր»,- ասել է Լավրովը Միջազգային անվտանգության մոսկովյան 9-րդ համաժողովի ժամանակ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ