Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ էրդողանի հետ:
Ինչպես նշվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ, կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ՝ դրական գնահատական տալով հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքներին: Թուրքիայի նախագահը կողմ է արտահայտվել եռակողմ պայմանավորվածությունների լիարժեք իրականացման ապահովմանն ուղղված ռուսական կողմի ջանքերին: Նախագահները փոխադարձ պատրաստակամություն են հայտնել շարունակել համակարգումը, այդ թվում ի շահ տարածաշրջանի տնտեսական զարգացման և տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ