Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնտաժված արդարադատություն». հրապարակվել է Արմեն Չարչյանի ձայնագրության ամբողջական տեսատարբերակը. 168.am

Հունիս 24,2021 19:15

Երեկ դատավոր Արմինե Մելիքսեթյանը մասնակի բավարարեց նախաքննական մարմնի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, և բժիշկը կկալանավորվի մեկ ամսով:

Դատական նիստից հետո Չարչյանի պաշտպանները հայտարարեցին, որ առկա է այն ձայնագրության ամբողջական տեսատարբերակը, որի մի հատվածի՝ տելեգրամ ալիքներից մեկով հրապարակումը դարձավ քրեական գործ հարուցելու ու պրոֆեսորին կալանավորելու հիմք ու պայման:

168.am-ի տրամադրության տակ է հայտնվել այդ տեսաձայնագրությունը, որից պարզ է դառնում՝ բժիշկ Չարչյանը թեպետ հորդորում, պահանջում է իր կոլեկտիվից մասնակցել ընտրություններին, բայց նաև հավելում է, որ որևէ մեկի չմասնակցելը հետևանք չի առաջացնելու, ռեպրեսիա կամ որևէ բան չի լինելու:

168.am-ի հետ զրույցում Արմեն Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ տվյալ դեպքում հարկ է նկատել, որ քննիչի կողմից միջնորդությանը կից ներկայացված հիշյալ փաստական տվյալները և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրությունը, փաստաբանական հարցման արձանագրությունն ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցությամբ գնահատելիս՝ հանգում ենք հետևության, որ նշված փաստական տվյալներով ոչ թե հաստատվում է Արմեն Չարչյանի կողմից իրեն վերագրվող հանցավոր արարքը կատարած լինելու հիմնավոր կասկածը, այլ հակառակը՝ հերքվում է։

«Ավելին՝ այդ փաստական տվյալների ամբողջությունն անգամ առևերևույթ վկայում է Արմեն Չարչյանի արարքում առհասարակ հանցակազմի բացակայությունը։ Այսպես․ Համաձայն՝ քննիչի կողմից ներկայացված ձայնագրության արձանագրության և պաշտպանական կողմի կողմից դատական նիստի ժամանակ տրամադրված տեսաձայնագրության և փաստաբանական հարցման արձանագրության, որոնք պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտվել են դատարանի կողմից, Արմեն Չարչյանը, հանդիսանալով «Իզմիրլյան» ԲԿ գործադիր տնօրեն, սակայն ենթադրյալ դեպքի օրը գտնվելով արձակուրդի մեջ, խոսակցություն է ունեցել նշված բժշկական կենտրոնի իր աշխատակիցների հետ, որի ընդհանուր գաղափարն ու խոսակցության բովանդակությունը կայանում էր նրանում, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է կործանման եզրին, որի մեղավորը հենց այսօրվա իշխանություններն են, ուստի և հիշեցնելով նրանց քաղաքացիական պարտքի դրսևորման մասին, խնդրել, հորդորել և պահանջել է անպայման գնալ ընտրություններին և կայացնել ճիշտ որոշում, ճիշտ ընտրություն»,- իրավիճակը ներկայացրեց պաշտպանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930