Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը՝ Տիգրան Ամբարդարյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.
«Հարգելի հայրենակիցներ։
Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։
Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։
Կարդացեք նաև
Դրանք են.
- Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
- Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին։
Տիգրան Ամբարդարյան,
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր»: