Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«1-ին անգամ է, որ ՀՀ ամենահայտնի բժիշկներից մեկի ազատումն ենք պահանջում»․ «Հայաստան» դաշինքը՝ դատախազության դիմաց

Հունիս 24,2021 18:30

«Հայաստան» դաշինքի անդամներն այսօր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ սատարում հայտնելով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանին։ Դաշինքի անդամ, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ նրա հանդեպ կատարվողը քաղաքական տեռոր է եւ դաշինքի համակիրներին վախեցնելու միտում․ «Դատախազությունն այսօր իմպոտենտ մարմին է։ Այս հիմնարկը, որտեղ ես ժամանակին աշխատել եմ ինը տարի, այսօր դարձել է վարչապետ կոչվածի գործիքը»։

Հիշեցնենք, որ Արմեն Չարչյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքով պատգամավորության թեկնածու է, երեկ կալանավորվել է․ նա մեղադրվում է կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերեւույթ հարկադրելու համար, մեղադրանքը չի ընդունում, այն համարում է քաղաքական հետապնդում եւ գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ Արմեն Չարչյանն այս վարչակարգի քաղբանտարկյալն է։ Մանուկյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը բռնապետ է, իսկ նրա քաղաքական հայացքները չկիսողները հայտնվում են ճաղերի հետեւում։ «Առաջին անգամ է, որ ՀՀ ամենահայտնի բժիշկներից մեկի ազատման պահանջով ենք հայտնվել այստեղ»,-նշեց Գեղամ Մանուկյանը։

Նա շեշտեց՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատացել է, սակայն գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հաշվի չի առել իրեն ուղղված նրա պաշտպանների դիմումը․ «Միայն առողջական վիճակը հաշվի առնելով՝ անհապաղ պետք է քայլեր ձեռնարկեին՝ խափանման միջոցը փոխելու համար։ Հազարավոր կյանքեր փրկած մարդու հանդեպ այդ անմարդկային վերաբերմունքը խոսում է բանականությունից դուրս երեւույթների մասին։ Ի տարբերություն բանակից թռած իշխանավորների՝ Չարչյանը պատերազմի ժամանակ շտապել է օգնության եւ շատերի կյանքերը փրկել։ Նա ճաղերի հետեւում է, որովհետեւ մեր դաշինքի անդամ է»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930