Լրահոս
Օրվա լրահոսը

Նախատեսվում է Ավստրիայի, Լիտվայի, Ռումինիայի արտգործնախարարների՝ Ջուզեպ Բորելի կողմից լիազորված այց տարածաշրջան

Հունիս 24,2021 17:44

Հունիսի-25-ից 26-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորության շրջանակներում Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։

Բարձր ներկայացուցչի անունից իրականացվելիք այցի նպատակն է ընդգծել ԵՄ-ն համար այս երկրների հետ երկկողմ հարաբերությունների, հարավկովկասյան տարածաշրջանի և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակի կարևորությունը։ Այցի միջոցով ԵՄ-ն ընդգծում է հարավկովկասյան երկրների միջև և  նրանց հետ, այդ թվում՝ ԱլԳ շրջանակում առկա հնարավորությունների միջոցով ընդլայնված համագործակցությանն աջակցելու իր պատրաստակամությունը։   Հետևելով ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ-պաշտոնական հանդիպման ընթացքում ԵՄ ԱԳ նախարարների մակարդակում  ԱլԳ հարևանության տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ քննարկմանը, այս այցի նպատակն է ընդգծել հակամարտությունների կայուն և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը խթանելու և ակտիվ աջակցելու ԵՄ վճռականությունը։

Նախարարները կհանդիպեն՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Երևանում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Թբիլիսիում Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ։ Այցի նպատակն է նաև փոխանցել երեք երկրներին ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի դեկտեմբերին:

Այցի ավարտին տեղի կունենա նախարարների մամլո ասուլիս․  այն կանցկացվի Թբիլիսիում ԵՄ պատվիրակության տարածքում ս․թ․ հունիսի 26-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Կենտրոնական եվրոպական ժամանակով 13:00-ին):

Նախարարներին կուղեկցի Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այս այցի վերաբերյալ զեկույցը  նախարարների կողմից կներկայացվի ս․թ հուլիսին նախատեսված ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։

Այցի տեսաձայնային լուսաբանումն իրականացվում է Եվրոպական միության  համապատասխանաբար Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում գործող պատվիրակությունների կողմից:

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930