Լրահոս
Օրվա լրահոսը

«Միանշանակ այդ հարցը բաց է, կապրենք՝ կտեսնենք». Անահիտ Ավանեսյանը Չարչյանին, որպես կոլեգա, երաշխավորագիր տալու մասին

Հունիս 24,2021 17:13

Չե՞ք պատրաստվում, որպես ձեր կոլեգայի, երաշխավորագիր ներկայացնել, որպեսզի Արմեն Չարչյանի կալանքի որոշումը փոխվի, նա մնա ազատության մեջ: Այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով այս հարցին՝ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ասաց՝ միանշանակ այդ հարցը բաց է, կապրենք՝ կտեսնենք:

Նախարարի պաշտոնակատարից նաեւ հարցրին՝ այդ ի՞նչ ծանր հանցանք է գործել պրոֆեսոր Չարչյանը, որ չի կարող գտնվել ազատության մեջ: Ի պատասխան Անահիտ Ավանեսյանն ասաց՝ կարծում եմ մեկնաբանման ենթակա չէ ձեր հարցը, բոլոր անձինք անմեղ են, մինչեւ դատարանով չապացուցվի նրա մեղքը. «Այս հարցի առիթով ես չեմ կարող անձնական կարծիք ասել, դա դատարանի որոշումն է»:

Ասաց, որ, եթե իրեն առաջարկվի պաշտոնավարությունը շարունակել, մեծ սիրով կընդունի:

Դիահերձարաններում զինվորների դիերի հետ կապված խնդիրն, ըստ տիկին Ավանեսյանի, կարգավորվել է, եւ հարցն իր անմիջական հսկողության ներքո է: Ասաց, որ երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացվի նրանց մարմինները հուղարկավորելու:

Անդրադառնալով չինական պատվաստանյութերի ներմուծմանը, Անահիտ Ավանեսյանն ասաց, որ ներմուծվել է 100 հազար խմբաքանակ, որը նախատեսված է 50.000 հոգու համար՝ 2 դեղաչափով։ Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ սկզբնական շրջանում հակաքարոզչություն կար պատվաստանյութերի նկատմամբ։ Նա նշեց, որ պատվաստումների ցուցանիշի 70 հազարը կանցնեն, անգամ այս երկու օրը տեմպի բարձրացում են նկատում: Ըստ Անահիտ Ավանեսյանի, այս պահին քովիդով պայմանավորված լավ իրավիճակ է, բայց համավարակին վերջակետ դնելու համար կօգնի պատվաստանյութը։

Այդուհանդերձ, տիկին Ավանեսյանը կարծում է, որ ընտրություններն իրենց ազդեցությունը կթողնեն կորոնավիրուսի տարածման վրա. «Տեմպի բավական աճ արդեն իսկ զգում ենք, միանշանակ թվերի որոշակի աճ ենք ունենալու, իհարկե, ամեն ինչ պետք է անել, որ այդ աճը չլինի կտրուկ, մեծ, պատվաստանյութերը պետք է օգնեն, որ խուսափենք նման աճից»։

Անահիտ Ավանեսյանն ասաց, որ պատվաստումների արդյունքում որեւէ մտահոգիչ դեպք չունենք։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930