«Ազատություն». «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ահազանգում է, որ իսպանացի լրագրողների թիմը Հայաստանի Գեղարքունիքի մարզում աշխատելիս մահվան սպառնալիքներ է ստացել ադրբեջանցի զինվորականներից:
Իսպանացի լրագրողները, համաձայն միջազգային իրավապաշտպան կազմակերպության Թվիթերի էջում երեկ տեղադրված հաղորդագրության, ռեպորտաժ էին պատրաստում տվյալ շրջանում ադրբեջանական զինված ուժերի դիրքերի մասին:
««Լրագրողներ առանց սահմանների»-ն դատապարտում է այդ անընդունելի գործողությունը լրագրողների նկատմամբ»,- ասվում է հաղորդագրությունում:
Արման ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
#Armenia: A team of Spanish journalists were threatened with death by #AzerbaijaniForces while reporting on their position, close to the border with #Azerbaijan in the Gegharkunik province. @RSF_inter condemns this unacceptable act toward journalists ! pic.twitter.com/bH1BJNh2Y7
— RSF in English (@RSF_en) June 23, 2021