Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության խմբային մրցաշարն ավարտվեց: Եզրափակիչ փուլի ուղեգիր նվաճած 24 ազգային հավաքականներից հաջորդ փուլում հաղթողին որոշելու համար պայքարը շարունակելու են 16-ը, իսկ ութ անհաջողակները՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ֆինլանդիան, Հյուսիսային Մակեդոնիան, Շոտլանդիան, Սլովակիան, Լեհաստանը եւ Հունգարիան կհամալրեն հանդիսականների շարքերը: Հայտնի են նաեւ 1/8 եզրափակչի զույգերը: Ահա դրանք.
Հունիսի 26՝ Ուելս-Դանիա, Իտալիա-Ավստրիա:
Հունիսի 27՝ Հոլանդիա-Չեխիա, Բելգիա-Պորտուգալիա:
Հունիսի 28՝ Խորվաթիա-Իսպանիա, Ֆրանսիա-Շվեյցարիա:
Կարդացեք նաև
Հունիսի 29՝ Անգլիա-Գերմանիա, Շվեդիա-Ուկրաինա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ