Անդրադառնալով գյուղատնտեսական խնդիրներին, մասնավորապես՝ ոռոգման ջրի պակասին այսօր կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն ասաց, որ Թուրքիայում կառուցվել է Կարսի ջրամբարը, ինչի պատճառով Ախուրյան գետում ջրի քանակը կրճատվել է եւ դա իր ազդեցությունն է ունեցել:
Լրագրողների այն դիտարկմանը, որ Արմավիրի մարզում ջրի դեֆիցիտ է, Վահան Քերոբյանն ասաց, որ տեղյակ է եւ տարածքային կառավարման նախարարի հետ աշխատում են այդ հարցերը լուծել:
Ինչ վերաբերում է գյուղատնտեսական ծրագրերի արդյունավետությանը, Քերոբյանն ասաց, որ գյուղական համայնքներում իրենք ջախջախիչ հաղթանակ են տարել, ինչը նշանակում է, որ գյուղացիները գնահատում են կառավարության աշխատանքը։
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ