Այսօր կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին հոտնկայս դիմավորելուն, ասաց. «Սա մի քիչ նշանակալի երեւույթ էր, մենք դրանով մի անգամ եւս ընդծեցինք ընտրություններում մեր ունեցած արդյունքները»։
Դիտարկմանը, թե իշխանությունը ժողովուրդն է, երբ ժողովրդին տեսնում են, ինչո՞ւ ոտքի չեն կանգնում, պարոն Քերոբյանն ասաց՝ ո՞վ ասաց․ «Ոտքի էլ ենք կանգնում, ծնկի էլ ենք իջնում, ձեռքերն էլ ենք «պաչում», գրկում ենք»,-ասաց նա։
Նրան հիշեցրին, որ ընտրություններին չեն մասնակցել ընտրելու իրավունքն ունեցող քաղաքացիների 50 տոկոսը, որոնք գուցե այս կառավարությունից հիասթափված են ու կարտագաղթեն, Վահան Քերոբյանը պատասխանեց, որ դա լրագրողի կարծիքն է. «Կա մի ձեւ՝ հասկանալու ժողովրդի կարծիքը՝ ընտրությունների ժամանակ հարցնել ժողովրդին եւ ստանալ պատասխան։ Մենք ունենք աննախադեպ արդար եւ դեմոկրատական ճանապարհով անցկացված խորհրդարանական ընտրություններ։ Ընտրություններն այս ձեւով անցկացնելը մեր ամենամեծ ձեռքբերումն է իրականում։ Մենք «ցեմենտեցինք», «բետոնեցինք» մեր ժողովրդավարական ճանապարհով»:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ