Ermenihaber. Թուրքական ազգայնամոլական «Yeni çağ gazetesi» թերթի կայքում «Հայաստանն առանց Թուրքիա չի կարող առաջ շարժվել» վերնագրով հոդված է հրապարակվել։ Հեղինակ Արսլան Թեքինը իր հոդվածում անդրադարձել է Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տարած հաղթանակին:
Թուրք վերլուծաբանի դիտարկմամբ՝ Փաշինյանի հաղթանակը նշանակում է, որ հայ ժողովուրդը պատերազմ չի ուզում և ընդունում/համակերպվում է այն հանգամանքի հետ, որ «Ադրբեջանը վերադարձրել է իր հողերը»: Թեքինը նախ հիշեցրել է Փաշինյանի այն արտահայտությունը, որ «թշնամությունը պետք է կառավարելի դարձնել», ապա հավելել, որ անցյալում եղած տառապանքները եղել են երկուստեք ու դրանք պատմության մեջ պետք է մնան որպես ինչ-որ միջանկյալ ժամանակաշրջան:
Հոդվածի հեղինակը կարծում է, որ ամեն անգամ հետ գնալով՝ նոր վերքեր կբացվեն, իսկ ժողովուրդն էլ անվերջանալի լարվածության կմատնվի:
Թեքինը համոզունք ունի, որ թշնամությունը կառավարելի դարձնելու մասին Փաշինյանի արտահայտությունը ոչ այլ ինչ է, քան բաց դուռ թողնել Թուրքիայի համար:
Կարդացեք նաև
«Նոր իշխանությունը պիտի քննարկի բոլոր զարգացումները և մշակի ճանապարհային քարտեզ՝ տեսանելի ուղղությամբ: Նախ և առաջ` իր ուղղությունը պետք է փոխի դեպի Անկարա:
Թուրքիան պատրաստ է ամեն տեսակ դռները բացել, միայն թե հայերը իրենց ազատագրեն Սփյուռքի բռնակալությունից և դատեն առողջ»,- եզրափակում է թուրք վերլուծաբանը։