Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանդատները վերցնում եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը. Ռոբերտ Հայրապետյան

Հունիս 24,2021 15:16

«Հայաստան» դաշինքի անդամ Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

«Մանդատները վերցնում եք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք» փաստարկի սահմանադրական հակափաստարկը, կամ ինչու են աղմկում անտեղյակները

ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքներով ունենում ենք հետևյալ պատկերը․
ՔՊ-ն ստանում է 71մանդատ
«Հայաստան»-ը՝ 27
«Պատիվ ունեմ»-ը՝ 7
Ընդհանուր՝ 105։

Այս երեք ուժերի միջև մանդատների արդյունքում ՔՊ-ն ստանում է 2/3-րդից ավել մանդատ, մոտավորապես մանդատների 67%-ը՝ 2/3-րդը 66,6% է։

Համաձայն «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 96-րդ հոդվածի 2-րդ մասի՝ անհրաժեշտ է, որպեսզի քաղաքական փոքրամասնությունը ներկայացվածություն ունենա ԱԺ-ում ոչ պակաս, քան մանդատների ընդհանուր թվի 1/3-ը։ Հետևաբար «Հայաստան» դաշինքին պետք է հատկացվի 2 լրացուցիչ մանդատ (27+2), որպեսզի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների մանդատների ընդհանուր թիվը պակաս չլինի 1/3-ից։

Եթե ելնում ենք 105+2 մանդատի կոնցեպտից, ապա այս պարագայում 71 մանդատը 1-ով պակաս է, որպեսզի ՔՊ-ն ԱԺ-ում ունենա սահմանադրական մեծամասնություն՝ դրանով պայմանավորված հետևանքներով հանդերձ։

Եթե ՊԱՅՄԱՆԱԿԱՆՈՐԵՆ ՍԴ-ն մերժում է ընտրության արդյունքների վիճարկման դիմումը, ապա ուժերի նման հարաբերակցությամբ․
ՔՊ-ն երբեք չի կարողանալու միանձնյա ինքնակամ որևէ փոփոխություն կատարել Սահմանադրությունում և դժվարությունների կհանդիպի սահմանադրական օրենքներում փոփոխություն կատարելիս,

Անգամ ՍԴ եզրակացության առկայության պարագայում Չի կարողանալու ինքնուրույն որոշում կայացնել Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցում,

Ընդդիմությունը կարող է ՄԻԱՆՁՆՅԱ ստեղծել քննիչ հանձնաժողովներ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով, օրինակ 44-օրյա պատերազմի հանգամանքների քննության համար։

Կարող են անարգել դիմել ՍԴ, ինչը նախկինում մշտապես խոչընդոտների էր հանդիպում, օրինակ ՍԴ դեմ սանձազերծված խայտառակ իրավիճակում։

Առաջիկայում կանդրադառնամ նաև սահմանադրական այլ լիազորությունների, որը պատկեր է փոխելու այս գումարման ԱԺ-ում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930