Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը Թուրքիայի համար կնվազեցնի բնական գազի գինը

Հունիս 24,2021 14:48

Ermenihaber. Ադրբեջանական «SOCAR» պետական նավթագազային ընկերության Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Զաուր Գահրամանովը հայտարարել է, որ ակնկալվում է բնական գազի սակագնի նվազեցում Թուրքիայի համար։

Ըստ Գահրամանովի՝ Թուրքիայի համար գազի գնի նվազեցումը մի քանի գործոններով է պայմանավորված, որոնցից են պահանջարկի աճը և աղբյուրների դիվերսիֆիկացիան: Նրա խոսքով՝ գազի մատակարարման նոր պայմանագրերի համար տարվող բանակցություններում Թուրքիայի դիրքերն ամրացել են նաև վերջերս Սև ծովում հայտնաբերված գազի պաշարների առկայությամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի հետ գազի մատակարարման պայմանագրի ժամկետը մոտենում է ավարտին, և բանակցությունները ընթանում են նոր պայմանագրի շուրջ, որում կվերանայվի Թուրքիա մատակարարվող գազի սակագինը:

Առաջիկայում Անկարան պատրաստվում է բանակցություններ վարել նաև Իրանի ու Ռուսաստանի հետ, որոնք հանդիսանում են Թուրքիայի մյուս խոշոր մատակարարները:

Գահրամանովը շեշտել է, որ SOCAR-ը մինչ այժմ Թուրքիայում ներդրել են ընդհանուր առմամբ 19.5 միլիարդ դոլար՝ այդ ցուցանիշով դառնալով Թուրքիայի ամենամեծ օտարերկրյա ներդրողը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930