Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդունելով հանդերձ Չարչյանի առերևույթ կատարած գործողության անթույլատրելիությունը, որը, իրավամբ, ենթակա է իրավական գնահատականի, պետական լիազոր մարմնի ու դատարանի գործողությունները համարում եմ իրավազուրկ. Լևոն Բաղդասարյան

Հունիս 24,2021 14:04

Վարույթ իրականացնող մարմինը բժիշկ, պրոֆեսոր Չարչյանի նկատմամբ միջնորդում է կիրառել ծայրահեղ միջոց` կալանավորում, քանի որ կարող է խոչընդոտել նախաքննությանը։ Մի կողմ թողնելով առերևույթ վերացական դատողությունը, թե ինչպես է խոչընդոտելու, երբ առկա է ձայնագրություն, որտեղ գործով անցնող վկաներն են, ուստի չեն կարող ասել այլ բան, քան ձայնագրությունում է, արձանագրում եմ, որ քրեական գործի շրջանակում խոչընդոտելու, թաքնվելու հետ կապված գործում է գրավի ինստիտուտը։

Որպեսզի ավելի հասկանալի լինի, բերեմ մի օրինակ. ԱՄՆ-ի կարծես նախագահի օգնականներից մեկի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Որոշ ժամանակ անց դատախազը կանչում է այդ օգնականին, միացնում է հեռախոսային ձայնագրությունը, որտեղ հեռախոսով այդ օգնականը քրեական գործով անցնող վկային ասում է, թե հարցաքննության ժամանակ ինչպիսի ցուցմունք տա։ Դրանից հետո դատախազը արձանագրում է, որ քանի որ ակնհայտ է քննությանը խոչընդոտելու փաստը, կիրառում է գրավ, այն կրկնվելու դեպքում, գրավը կպետականացվի, նրան էլ կկալանավորեն։

Ահավասիկ, սա է օրենքի դիկտատուրան և իրավունքի գերակայությունը, ոչ թե ընտրովի արդարադատությունն ու վերացական դատողությամբ անձին կալանավորելը, ինչն անթույլատրելի է՝ բխող բոլոր իրավական հետևանքներով:

Ավելին, ընդունելով հանդերձ Չարչյանի առերևույթ կատարած գործողության անթույլատրելիությունը, որը, իրավամբ, ենթակա է իրավական գնահատականի, պետական լիազոր մարմնի ու դատարանի գործողությունները համարում եմ իրավազուրկ։ Նաև ցանկալի է, որ օր առաջ վարույթ իրականացնող մարմինն ինքը փոխի խափանման միջոցը, ոչ թե՝  դատարանը։

Դա է պահանջում արդարադատության շահը, դա է պահանջում պետության շահը։ Դա է պահանջում հասարակական շահը։ Փաստում եմ նաև, որ Չարչյան բժիշկ մարդ-մասնագետ տեսակից, եթե առողջապահության ոլորտի այլ անձիք ևս ունենային, Հայաստանում այդ ոլորտն այսքան ողբալի վիճակում չէր գտնվի։

Փաստաբան Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ ԼԵՎ ԳՐՈւՊ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930