Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի քվեաթերթիկների տրցակի մեջ է հայտնվել առանց հոլոգրաֆիկ նշանի քվեաթերթիկ. վերահաշվարկ՝ 9/33 ընտրատեղամասում

Հունիս 24,2021 11:46

Այսօր թիվ 9 ընտրատարածքում 9/33 ընտրատեղամասի քվեարկության արդյունքների վերահաշվարկն էր՝ հանձնաժողովի նախաձեռնությամբ: Այսինքն, որեւէ բողոք չի եղել: Վերահաշվարկին «Զարթոնքից» եկել էին մասնակցելու 2 թեկնածու: Ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը հորդորեց նրանցից մեկին դուրս գալ, քանի որ մի քաղաքական ուժից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ: Թեկնածուներից մեկը սկսեց վիճել, թե նման կարգավորում չկա, Տերտերյանն էլ զգուշացրեց, որ եթե դուրս չգա, ոստիկաններին կհրավիրի, դուրս կանեն:

Ի վերջո, նա ինքնակամ դուրս եկավ ու վերահաշվարկը սկսվեց: Այս ընտրատեղամասում 1974 գրանցված ընտրողից քվեարկությանը մասնակցել է 908-ը: «Արդար Հայաստան» կուսակցությունը այս ընտրատեղամասում ստացել էր 1 ձայն, ինչը արձանագրված էր: ՀԱԿ-ը՝ 42 ձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 338 քվե էր ստացել: ՔՊ-ի թվեաթերթիկների մեջ էր հայտնվել մի թերթիկ, որի վրա չկար հոլոգրաֆիկ նշանը՝ պիտակը: Հետո պարզվեց, որ այդ մի քվեաթերթիկը չի էլ հաշված արձանագրության մեջ, այսինքն, անհայտ պատճառներով հայտնվել էր հաշվարկված քվեաթերթիկների տրցակի մեջ:

«Հայաստան» դաշինքը այս ընտրատեղամասում ստացել էր 301 ձայն: Քվեաթերթիկները հաշվեցին, ինչպես արձանագրված էր, թիվը համապատասխանում էր:

«Զարթոնքը» ստացել էր 5, «Ազատություն» կուսակցությունը՝ 1 ձայն, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 23 ձայն, «Միասնական հայրենիքը»՝ 2 ձայն, «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը՝ 1 ձայն, «Լուսավոր Հայաստանը»՝ 9 ձայն, «Մեր տունը Հայաստանն է»՝ 12 ձայն, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 44 ձայն, «Հայոց հայրենիքը»՝ 16, «Ազատ հայրենիքը»՝ 2 ձայն, ԲՀԿ-ն՝ 6 ձայն, ՀԴԿ-ն՝ 3 ձայն, «Ազգային պահպանողական շարժումը»՝ 9 ձայն, «Քաղաքացու որոշումը»՝ 2 ձայն, «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքը 33 քվե էր ստացել, «Վերելք» կուսակցությունը՝ 3 ձայն, «Ազատական կուսակցությունը»՝ 14 ձայն, «Հայաստանի եվրոպական կուսակցությունը»՝ 2 ձայն, «Ազգային ժողովրդավարական բեւեռը»՝ 32 ձայն, «Ինքնիշխան Հայաստանը»՝ 5 քվեաթերթիկ:

«Ազգային օրակարգը» 0 ձայն էր ստացել:

Հանձնաժողովի նախագահը վերջում ասաց, որ այդ ընտրատեղամասի հետ կապված կասկածներ կային, դրա համար որոշել էին վերահաշվարկ անել: Արդյունքում արձանագրվեց, որ ձայները մնացին անփոփոխ: Միայն դիտողություն արեցին ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վարդան Մկրտչյանին, որ «Արդար Հայաստան» կուսակցության մեկ քվեաթերթիկը, ճիշտ է, հաշվել էին, բայց դրել չսահմանված նմուշի քվեաթերթիկների փոքր պարկի մեջ:

Եղիշ Տերտերյանն ասաց, որ թիվ 9 ընտրատարածքում միայն մի բողոք են ստացել, որը մերժել են: Թեկնածուներից մեկը բողոքել է, որ իրենց 63 ձայնը 3 են արձանագրել եւ որ ինքը այդ ընտրատեղամասում է եղել, մինչդեռ պարզել են, որ այդ թեկնածուն այդ ընտրատեղամասում գրանցված չի եղել, դրա համար էլ մերժել են վերահաշվարկի դիմումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930