Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքում Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ի հայտ եկել: ՀԺ-ին տված հարցազրույցում վերլուծելով ընտրությունների արդյունքներն ու հետընտրական իրավիճակը՝ այսպիսի կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը.
– Ո՞րը պետք է լինի իշխանության գլխավոր անելիքը այս նոր՝ «պողպատե մանդատի» պայմաններում:
– «Պողպատը» պետք է կիրառվի բացառապես անօրինությունների դեմ, չպետք է լինի կառավարման առանցքային գործիքը: «Պողպատով» պետք է ապահովվի օրինականություն, սահմանադրական կարգի հաստատում, իսկ մնացյալ առումով գլխավոր խնդիրը պետք է լինի կառավարման արդյունավետության ապահովումը: Այս իշխանության «Աքիլեսյան գարշապարը» եղել է կադրային քաղաքականությունը եւ հիմա պետք է շատ մեծ ուշադրության արժանացնել նաեւ այս հանգամանքը եւ հանրային համերաշխությանն ուղված միջոցառումները:
– Կարելի՞ է համարել, որ այն նպատակը, որի համար հայտարարվեց արտահերթ ընտրություն, իրականացված է: Մեր երկրում արդյոք հաղթահարվա՞ծ է ներքաղաքական ճգնաժամը:
Կարդացեք նաև
– Ընտրությունը կարեւորագույն ելակետ է՝ այդ ուղղությամբ ավելի առարկայական առաջ գնալու համար: Ասել, որ ամբողջովին հաղթահարված է՝ կլինի չափազանցություն: Այս ընտրական գործընթացը ձեւավորվել էր որոշակի քաղաքական կոնսենսուսի պայմաններում, հետեւաբար եթե չկա ընտրությունների արդյունքը կասկածի տակ դնելու լուրջ փաստարկ, իսկ կարծես թե այդպիսի փաստարկ գոյություն չունի, ապա քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին հանուն Հայաստանի անվտանգության եւ զարգացման ընդունեն այս ելակետը եւ շարժվեն առաջ:
Սյուզաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում: