«Հայոց հայրենիք» կուսակցության վարչապետի թեկնածու, փաստաբան Արտակ Գալստյանը վստահ է, որ իրենց ձայները գողացել են: Նա առաջինն է ընտրությանը մասնակցած քաղաքական ուժերից հայտարարել, որ դիմում է Սահմանադրական դատարան: Ըստ Գալստյանի՝ գործուն դեր են կատարել հոսանքազրկումները:
«Որտեղ որ լույսերն անջատվել են, քվեաթերթիկները փոխվել են: Ոչ թե լցրել են, այլ հանել-դրել: Ասենք՝ 500 հատ հանել են, 500 հատ գցել են: Հոսանքազրկումները եղել են ամբողջ Հայաստանով մեկ՝ Վանաձոր, Ապարան, Սպիտակ, Սյունիքում, Արմավիրում: Երեւան քաղաքում Էրեբունիում անջատեցին, Մասիվում մեր շտաբը, որտեղ դրված են մեր համակարգիչները, որոնցով տեղամասը հսկում էինք, Ավանում: Չկա մի տարածք, որ հոսանք անջատած չլինեն»,- ասաց նա:
– Դուք պահանջ դնելո՞ւ եք, որ արդյունքներն անվավեր ճանաչվեն:
– Այո, ես իմ դիմումը տանելու եմ ՍԴ, եւ եթե Սահմանադրական դատարանը մերժի, դիմելու եմ Եվրոպական դատարան: Մարդիկ ինձ զանգում են, ասում են՝ պարոն Գալստյան, կարո՞ղ է Դուք ծախվել եք, մեր ձայներն ո՞ւր են: Կարող եմ ասել, որ առնվազն մի 150 հազար ձայն գողացվել է: Պատկերացրեք, ինչքան շատ է եղել, որ այդքան մնացել է: Իհարկե, ես համարում եմ, որ «Հայոց հայրենիքը», որը մեկ ամսվա կուսակցություն լինելով հանդերձ, հաղթահարել է 1 տոկոսի շեմը, հաղթել է շատ փորձառու գործիչների՝ Տիգրան Ուրիխանյանին, Արա Աբրահամյանին եւ այլն, փայլուն արդյունք է: Բոլոր ընտրատեղամասերում մեր ձայները եղել են տուփի ներքեւի հատվածում, տակը՝ առավոտյան եկածների ձայներն են մեզ հասել: Ինձ ոչ ոք չի կարող համոզել, որ 2080 տեղամասում իմ բոլոր ընտրողները գնացել են, ընտրել են, ու ժամը 12-ից հետո էլ ոչ ոք մեզ չի ընտրել: Սա նշանակում է, որ վրայի հատվածներից քվեաթերթիկներ են հանված, փոխված են եղել: Ասենք, հանել են 800 հատ, լցրել են 800 հատ: Տակն ինչ մնացել՝ մնացել է: Մեր այս 13 հազար 500 ձայները, որ կան, մինչեւ ժամը 12-ը քվեարկածներն են:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: