Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում են Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել կեղծ դատավարությունը. նստացուցարար

Հունիս 24,2021 10:32

Հունիսի 23-ի երեկոյան հայ ռազմագերիների հարազատներից մի քանիսը նստացույց են սկսել կառավարության շենքի մոտ՝ պահանջելով ՀՀ կառավարությունից և անձամբ վարչապետից գործադրել բոլոր հնարավոր միջոցները և Ադրբեջանին ստիպել դադարեցնել հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող ապօրինի դատական գործընթացներն ու առանց նախապայմանների վերադարձնել նրանց հայրենիք՝հավատարիմ մնալով նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարության 8-րդ կետին։

Նստացուցարարներից մեկը՝ Տիգրան Ամբադարյանը, նախապես իր ֆբ էջում գրել էր. «Ես Տիգրան Կարապետի Ամբարդարյանս, գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայրը, ինչպես նաեւ մեր գերեվարված մյուս տղաների ծնողները, ՀՀ ներկայիս իշխանություններից պահանջում ենք Ադրբեջանի դիմաց պահանջ դնել՝ անհապաղ դադարեցնել մեր եղբայրների նկատմամբ կեղծ դատավարությունը եւ վերադարձնել Հայաստան առանց նախապայմանների։ Այս պահից սկսած հայտարարում եմ անժամկետ նստացույց»:

Ռազմագերներից մեկի հոր հետ զրույցը՝ նկարահանված հունիսի 23-ի գիշերը ՀՀ կառավարության մոտ իրականացվող նստացույցի ժամանակ, տրամադրել է «Միաբան» նախաձեռնությունը՝ «Ազատություն հայ ռազմագերիներին» համահայկական ցանցը:

Լուսանկարը՝ Սեդա Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930