Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար օրինական պայքարը. «Հայաստանի Հանրապետություն»

Հունիս 24,2021 09:00

«Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը երեկ սկսել է Ռուսաստանի քաղաքացի Էդուարդ Դուբակովի քրեական գործով դատավարությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի «ահաբեկչություն, ահաբեկչության ֆինանսավորում», «հանցավոր համայնքին մասնակցություն» եւ «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։

Ավելի վաղ Բաքվի դատարանը 20 տարվա ազատազրկման էր դատապարտել Արցախում գերեվարված լիբանանահայ Վիգեն Եվլեկչեչյանին։ Նրանցից բացի Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը դատում է նաեւ մեկ տասնյակից ավելի մեր հայրենակիցներին։

Ակնհայտ էր, որ Ադրբեջանը ռազմագերիներից եւ պատանդներից որոշներին ներկայացնելու է որպես ահաբեկիչներ քաղաքական խնդիրներ լուծելու համար։ Դեռեւս անցած տարվա դեկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Բաքվում Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հանդիպմանը հայտարարել է, որ շատ հայ զինվորներ «ձերբակալվել են» եւ «չեն կարող համարվել ռազմագերիներ»: Սրանով ադրբեջանական կողմը միջազգային հանրության առջեւ փորձում է ապալեգիտիմացնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաեւ սեփական ճակատագիրը տնօրինելու համար օրինական պայքարը…»:

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930