«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպեցինք վերջինիս նախաձեռնությամբ։
Հանդիպման արարողակարգային հատվածը լուսաբանվել է (հղումը՝ ստորև), իսկ երկրորդ հատվածում բարձրացրել եմ գերիների, սահմանային լարված իրավիճակի, ներքաղաքական և մի շարք այլ խնդիրների վերաբերյալ հարցեր։
Առաջիկայում ավելի լայն ձևաչափով հանդիպում տեղի կունենա, որտեղ ի թիվս այլնի՝ բարձրացնելու ենք 44-օրյա պատերազմն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման կարևորագույն հարցը։ Մենք պետք է խորությամբ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել ու ովքեր են կրելու պատասխանատվություն արածների կամ չարածների համար։
Կարդացեք նաև
Հ.Գ. տեսա, որ տարածում են, թե իբր գնացել էի պաշտոն ստանալու նպատակով. մեր մեջ ասած մինչև հասա, ազատ պաշտոն չէր մնացել»: