Լրահոս
Օրվա լրահոսը

Վերահաշվարկից պարզ է դառնում, որ տեղի են ունեցել բիրտ ընտրախախտումներ. Դավիթ Հարությունյան. «Լրագիր»

Հունիս 23,2021 23:00

Lragir.am-ի զրուցակիցն է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը

– Պարոն Հարությունյան, ընտրությունների արդյունքները ինչպե՞ս եք գնահատում, ձևավորված խորհրդարանն արտացոլո՞ւմ է հասարակության ընտրությունը։

Վերահաշվարկի առաջին թվերը, որ եկան, արդեն պարզ է դառնում, որ տեղի են ունեցել բիրտ ընտրախախտումներ։ Ինչպե՞ս կարող են կուսակցության ձայները վերահաշվարկի ժամանակ 10-12 անգամ ավելանալ։ Դա, կարծում եմ, ակնհայտորեն ցույց է տալիս ընտրությունների ժամանակ խախտումների քանակը։ Այս վերահաշվարկն ուղղակի ցույց է տալիս ընտրախախտումների բիրտ բնույթը։

– Միջազգային դիտորդները հիմնականում ժողովրդավար որակեցին ընտրությունները։

Ես իրենց դիտարկումները գնահատում եմ քաղաքական, այլ ոչ թե իրական։

– «Հայաստան» դաշինքը և այլ ուժեր հայտարարել են, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով։ ՍԴ դիմելը ի՞նչ կարող է փոխել։

Այդ գործընթացը պետք է ընթանա և Կենտրոնական ընտրական հանձնաժողովով, և Սահմանադրական դատարանով։ Ինչպես տեսել եք, այսօր նաև ի հայտ են եկել զինծառայողների կողմից ուղղակի վերահսկելի քվեարկության մասին տեղեկություններ։ Երբ այդ ամենը պարզ կդառնա, նոր կարելի է գնահատել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930