Ադրբեջանում քաղբանտարկյալների խնդիրը, որը վերհանվել և նկարագրվել էր Վեհաժողովի 2020թ. հունվարին ընդունված բանաձևում, «պատշաճ կերպով չի ընդունվել և ուշադրության չի արժանացել իշխանությունների կողմից, լուծման մասին խոսելն ավելորդ է»: Այս մասին ասվում է ԵԽԽՎ Իրավաբանական հարցերի և մարդու իրավունքների վարչության զեկույցում, որը պատրաստել է պատգամավոր Տորիլդուր Սուննա Օվարսդոտիրը:
«Միակ բացառությունը Իլգար Մամեդովի և Ռասուլ Ջաֆարովի նկատմամբ մեղադրական դատավճիռների աններելի ուշ չեղարկումն է»,- ասվում է զեկույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ