Հունիսի 23-ին, ժամը 19։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական տարածքում՝ հեռուստաաշտարակի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-Բիս» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 5 հա բուսածածկ տարածքում։
Կարդացեք նաև
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։58-ին, մարվել՝ 21։37-ին։