Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փոխվարչապետ Ավինյանն ու նախարար Բադասյանը՝ գերիների հայրենադարձման մասին

Հունիս 23,2021 20:55

Այսօր Գյումրիում լրագրողները փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին գերիների հայրենադարձման գործընթացից։

«Ես կարող եմ ասել, որ այդ գործընթացը  շարունակական է, ինչպես  տեսել ենք՝ պրոցես կա և շարունակվելու է:  Չեմ ասի, որ դա նույնպես հեշտ պրոցեսներից է, բայց ես համոզված եմ, որ այդ առումով նույնպես ունենք հնարավորություն փոխհամաձայնությունների գալու և երկկողմանի խնդիրները լուծելու»,- ասաց Տիգրան Ավինյանը։

Մեր դիտարկմանը՝ առաջիկայում սպասե՞նք գերիների վերադարձի, Տիգրան Ավինյանն արձագանքեց․ «Եկեք այդ հատվածով որևէ մեկնաբանություն չասեմ»։

Բաքվում դատվող  հայ  ռազմագերիների մասին էլ հետաքրքրվեցինք ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանից։

«Դա ամբողջովին ապօրինի, որևէ իրավական կարգավորման տակ չընթացող պրոցես է, միջազգային հանրությունն արդեն բոլոր մակարդակներով արձանագրել է, որ գործ ունեն ռազմագերիների հետ, որ անհրաժեշտ է անհապաղ ապահովել ռազմագերիների վերադարձը հայրենիք։

Եվ կարծում եմ՝ այդ գործողությունները միայն վնասում են Ադրբեջանին և, ցավոք սրտի, մենք անընդհատ ձգձգում ենք ունենում ժամկետների գերիների վերադարձի, բայց նորից եմ կրկնում՝ դա ապօրինություն է Ադրբեջանի կողմից և իր  արձագանքը ստանալու է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930